https://arm.sputniknews.ru/20260531/13-or-hacadul-anvogh-artur-osipjany-shat-hjutsvats-vitshakum-e-manramasner–102831652.html
13 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը շատ հյուծված վիճակում է. մանրամասներ
13 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը շատ հյուծված վիճակում է. մանրամասներ
Sputnik Արմենիա
Փաստաբանի խոսքով` այս պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, բողոքարկել են կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք են ներկայացրել։ 31.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-31T13:35+0400
2026-05-31T13:35+0400
2026-05-31T13:37+0400
արթուր օսիպյան
հացադուլ
փաստաբան
«նուբարաշեն» քկհ
նիկոլ փաշինյան
վեճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102422123_0:31:667:406_1920x0_80_0_0_4b8156c6993e02fbe7737f12c7ee71f9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, գտնվում է շատ հյուծված վիճակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։Նրա խոսքով` այս պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, բողոքարկել են կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք են ներկայացրել։Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102422123_42:0:625:437_1920x0_80_0_0_f905963c2195f195836944be0002d1df.jpg.webp
արթուր օսիպյան, հացադուլ, փաստաբան, «նուբարաշեն» քկհ, նիկոլ փաշինյան, վեճ
արթուր օսիպյան, հացադուլ, փաստաբան, «նուբարաշեն» քկհ, նիկոլ փաշինյան, վեճ
Փաստաբանի խոսքով` այս պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, բողոքարկել են կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք են ներկայացրել։
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, գտնվում է շատ հյուծված վիճակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։
«Բազմաթիվ անձինք, այդ թվում հարազատներ, մտերիմներ, հասարակական ակտիվ շրջանակներ դիմել են Օսիպյանին` խնդրելով դադարեցնել հացադուլը,սակայն նա վճռական է տրամադրված։ Օսիպյանը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասաց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` այս պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, բողոքարկել են կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք են ներկայացրել։