Բյուրականի դպրոցի տնօրենը չի հերքում` ձայնագրություն ուղարկել է, բայց ասում է` չի հորդորել

https://arm.sputniknews.ru/20260531/bjurakani-dprvoci-tnoreny-chi-herqum-dzajnagrutjun-ugharkel-e-bajc-asum-e-chi-hvordvorel-102830720.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/01/88499372_90:0:1510:1065_1920x0_80_0_0_cb7542d5658cf78a93a14ff45a934469.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բյուրական համայնք, դպրոց, տնօրեն, մարզպետ, արագածոտնի մարզ

բյուրական համայնք, դպրոց, տնօրեն, մարզպետ, արագածոտնի մարզ

Բաժանորդագրվել

Տնօրենը պնդում է, թե ծնողները, ուսուցիչները հարցեր ունեն Արագածոտնի մարզպետին, այդ պատճառով էլ ինքը տեղեկացրել է Սերգեյ Մովսիսյանի այցի մասին։

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik․ Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարսենիկ Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չհերքեց, որ ձայնային հաղորդագրություն է ուղարկել ուսուցիչներին Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ հանդիպմանը մասնակցելու համար, բայց պնդեց, որ ոչ մեկի ոչինչ չի հորդորել։

Այսօր` ավելի վաղ, News.am–ը գրել էր, որ այսօր Բյուրական է գնալու Արագածոտնի մարզպետը և դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը ուսուցիչներին ու աշակերտներին հորդորել է ներկա գտնվել այդ հանդիպմանը։ Կայքը նաև ձայնագրություն էր հրապարակել, ընդգծելով, որ երեխաներին նույնպես հորդորել են գնալ հանդիպմանը։

«Ես չեմ հորդորել, սկսենք այդտեղից։ Ես ընդամենը ներկայացրել եմ, որովհետև ծնողները, ուսուցիչները հարցեր ունեին մեր պարոն մարզպետին։ Ուղղակի տեղեկացրել եմ, որ մարզպետը գյուղ է գալու, որ այստեղ հավաքվեն և իրենց հարցերն ուղղեն մարզպետին»,–ասաց Վարդանյանը։

Նշենք, որ ձայնագրության մեջ Վարսենիկ Վարդանյանը ուսուցիչներին ասում է. «Կխնդրեի` վաղը ժամը 11։40–ին բոլորով հավաքվեիք Բյուրականի գյուղապետարանի մոտ` ընդունելու մեր պարոն մարզպետին և իր թիմակիցներին։ Լինելու են նաև շատ հյուրեր։ Հարգելի ուսուցիչներ, խնդրում եմ, որ դուք ևս ներկա լինեք»։

Ավելի վաղ կայքերը գրել էին, որ մայիսի 30–ին Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանը պարտադրել էր մարզի բոլոր դպրոցների ուսուցիչներին մասնակցել իր հետ հանդիպմանը։

Leave a comment