Հինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանից․ ՌԴ

Մոսկվայի «Ստուդենի Պրոյեզդ» թաղամասի իններորդ հարկի բնակարանի պատուհանից հինգ տարեկան երեխա է ընկել և հոսպիտալացվել, հայտնում է Մոսկվայի դատախազությունը։

«Փոքր երեխա է ընկել «Ստուդենի Պրոյեզդ» թաղամասի բնակելի շենքի իններորդ հարկի բնակարանի պատուհանից։ 2021 թվականին ծնված տղան հոսպիտալացվել է», – ասվում է հայտարարության մեջ։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ երեխային ժամանակավորապես աննկատ է թողել մայրը, որը դուրս է եկել բնակարանից, բարձրացել բաց պատուհանի շեմին և կորցրել հավասարակշռությունը։

Leave a comment