Սպերցյանը դիմել է Կրասնոդարի երկրպագուներին

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ ու կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը սոցիալական ցանցերի միջոցով դիմել է «ցուլերի» երկրպագուներին:

«Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր երկրպագուներին։ Մենք զգում էինք ձեր աջակցությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում։ Շնորհակալ ենք, որ մեր կողքին էիք, հավատում էիք և ապրումակցում մեզ հետ միասին»,- գրել է հայ ֆուտբոլիստը տելեգրամյան իր ալիքում։

​Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանի արդյունքներով «Կրասնոդարը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։

Ինչ վերաբերում է Fonbet Ռուսաստանի գավաթի խաղարկությանը, ապա Մուրադ Մուսաևի գլխավորած թիմը հասավ մինչև Սուպերեզրափակիչ, որտեղ հիմնական ժամանակն ավարտվեց 1-1 հաշվով, իսկ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում թիմը 3-4 հաշվով զիջեց Մոսկվայի «Սպարտակին»:

Armsport

Leave a comment