«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն։

Փլեյ-օֆֆի եզրափակիչի երկրորդ խաղում «Յունիսպորտը» 8:3 հաշվով պարտության մատնեց «Երևանին», որին հաղթել էր նաև առաջին մրցավեճում (6:2):

Ալեքսանդր Դիբրիվնու գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձան Էդուարդ Մկրտչյանն ու Համլետ Մանուկյանը, իսկ «Երևանից» հեթ-տրիկ գրանցեց Արթուր Պատատյանը։

«Սիևնը» երկրորդ խաղում 6:2 հաշվով հաղթել էր «Լոգիկոնին» ու դարձել բրոնզե մեդալակիր։

Leave a comment