Ռոբերտ Քոչարյանի ստերը, մաս 2 – 2008 թ., 10 զոհ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երեկ Ռոբերտ Քոչարյանը կրկին փորձեց Մարտի 1-ը ներկայացնել որպես իրադարձություն, որտեղ ինքը բացարձակ սուրբ է՝ պատմելով հին հեքիաթներ։ Քոչարյանի հերթական արդարացումը կառուցված է նույն թեզի վրա՝ ցուցարարների մոտ եղել են քարեր, նռնակներ, պայթուցիկ նյութեր։ Բայց որտե՞ղ են այդ փաստերը, քնած մարդիկ ինչպե՞ս էին նռնակներ կիրառելու։

Ավելին, եթե նույնիսկ ընդունենք, որ առանձին անձանց մոտ (որոնք հենց իշխանության կողմից էին ներդրված) կարող էին լինել քարեր կամ այլ առարկաներ, դա ինքնին չի ապացուցում այն քաղաքական թեզը, թե ամբողջ բողոքի շարժումը զինված բնույթ ուներ՝ ինչի մասին են վկայում միջազգային կազմակերպությունների դատապարտող հայտարարությունները։

Ցանկացած զանգվածային բողոքի ժամանակ իշխանության պարտականությունն է տարբերակել առանձին իրավախախտներին և բազմահազարանոց հավաքի մնացած մասնակիցներին ու ապահովել ժողովրդի անվտանգությունը։ Բայց Քոչարյանը սեփական ժողովրդին թշնամի էր հայտարարել ու զինվորականությաննն ու տանկերը հանել Երեւանի փողոցներ՝ սեփական կաշին փրկելու ու իշխանությունը սկուտեղի վրա Սարգսյանին փոխանցելու համար։

Մարտի 1-ի շուրջ քաղաքական վեճերը կարող են շարունակվել, սակայն զոհերի գոյությունը քաղաքական կարծիք չէ՝ փաստ է։ Եվ 10 զոհերի արյունը Քոչարյանի կառավարման վերջին օրերից չի ջնջվում, նույնիսկ այն դեպքում, երբ նրա իրավահաջորդ Սերժ Սարգսյանն ամեն ինչ արեց գործի ապացույցները վերացնելու համար։ Ժողովուրդը մեկ բանի է սպասում՝ Քոչարյանը պետք է դատվի, պետք է դատվեն 10 սպանությունների անմիջական իրականացնողները։

Leave a comment