Թուրքիան կարող է նոյեմբերին գնալ արտահերթ նախագահական ընտրությունների. ԶԼՄ

https://arm.sputniknews.ru/20260530/turqian-karvogh-e-nvojemberin-gnal-artahert-nakhagahakan-yntrutjunneri-zlm-102819425.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/2314/32/23143220_225:160:1345:1000_1920x0_80_0_0_69e470afc6447bf8835beb6d3eb79b0d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թուրք, թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան, վարկանիշ

թուրք, թուրքիա, ընտրություններ, ռեջեփ թայիփ էրդողան, վարկանիշ

Բաժանորդագրվել

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան նախատեսված ժամկետում՝ 2028 թվականի մայիսին։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դիտարկում է արդեն նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հնարավորությունը։ Ինչպես հայտնում է Cumhuriyet թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, նման սցենարը կարող է արդիական դառնալ այն դեպքում, եթե բնակչության տնտեսական և սոցիալական աջակցության նոր միջոցառումների իրականացումից հետո իշխանությունների հանդեպ վստահությունը մեծանա։

ՔԱԿ-ի դեմ պայքարը Թուրքիային արժեցել է 2 տրիլիոն դոլար․ Էրդողան

Պարբերականի տվյալներով՝ կուսակցական շրջանակներում քննարկում են սոցիալական և տնտեսական միջոցառումների փաթեթի ազդեցությունը, որի հայտարարումը սպասվում է հոկտեմբերին։ Դրա արդյունավետությունը նախատեսվում է գնահատել ըստ սոցիոլոգիական հարցումների արդյունքների։

«Եթե հարցումները ցույց տան իշխող դաշինքին աջակցության աճ, ապա նոյեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը կդիտարկվի շատ ավելի լուրջ», –գրում է թերթը։

Այդուհանդերձ, կուսակցության ներսում դեռևս միասնական կարծիք չկա։ Իշխող կուսակցության ղեկավարության մի մասը կարծում է, որ առանց տնտեսական իրավիճակի զգալի բարելավման ընտրությունների անցկացումը կապված է լուրջ ռիսկերի հետ։ Մյուսները, ընդհակառակը, ենթադրում են, որ աշխատավարձերի և սոցիալական վճարների սպասվող բարձրացումը կարող է օգնել ամրապնդել իշխանության դիրքերը ընտրողների շրջանում։

Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ վերջնական որոշումը կկայացվի հասարակական կարծիքի հարցումների արդյունքների հիման վրա, որոնք կուսումնասիրի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Էրդողանը դատի է տվել Թուրքիայի ընդդիմության առաջնորդին. պահանջում է 11 հազար դոլար

Այս ֆոնին, ինչպես նշում է Cumhuriyet-ը, առաջիկա քաղաքական սեզոնը Թուրքիայի համար կարող է դառնալ վերջին տարիների ամենահագեցած շրջաններից մեկը։

Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ հերթական նախագահական ընտրությունները պետք է կայանան նախատեսված ժամկետում՝ 2028 թվականի մայիսին։

«ASAL Araştırma» հետազոտական ընկերության հարցման համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիների գրեթե 60%-ը կողմ է արտահերթ համապետական ընտրությունների անցկացմանը։

Leave a comment