Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի, Իրանի և այլ երկրների դեմ


Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագրեր է ստորագրել նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնք սինքրոնացված են Եվրամիության սահմանափակումների 20-րդ փաթեթի հետ:


Պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի 16 քաղաքացի և 31 ընկերություն ՌԴ-ից, Բելառուսից, ԱՄԷ-ից, Ղրղզստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից:


Սահմանափակումներն վերաբերում են ռուսական ձեռնարկությունների ղեկավարների, ռազմական կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև պաշտպանական-արդյունաբերական համալիրի ընկերությունների, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի, դրոնների համար ծրագրային ապահովման և բաղադրիչների արտադրողների վրա:


Բացի դրանից՝ պատժամիջոցներ են սահմանվել Իրանի 19, Սուդանի 7 և իրանական 11 ընկերությունների դեմ, որոնք կապված են բալիստիկ հրթիռների և դրոնների արտադրության ծրագրերի հետ:

Դիտումների քանակ2

Leave a comment