Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ՝ նշանավորելով կարևոր հանգրվան Հայաստանի հանքարդյունաբերության համար և վերահաստատելով ոլորտի հանձնառությունը պատասխանատու հանքարդյունաբերության, կայուն զարգացման և միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան գործունեության նկատմամբ։
ICMM-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ռոհիթեշ (Ռո) Դհավանը, ողջունելով ՀՀՄՄ-ի անդամակցությունը, նշել է․
«Մեծ պատիվ է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիային ողջունել ICMM-ում՝ մեր ոլորտի և Հայաստանի զարգացման ճանապարհի համար կարևոր մի ժամանակահատվածում։
Մենք հպարտ ենք միանալու մի համայնքի, որը կիսում է ժամանակակից և արդյունավետ կառավարվող հանքարդյունաբերության տեսլականը, և ակնկալում ենք թե՛ սովորել համաշխարհային լիդերների փորձից, թե՛ ներկայացնել Հայաստանի փորձը միջազգային մասնագիտական քննարկումներում»։
Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդը (ICMM) աշխարհի առաջատար հանքարդյունաբերական կառույցներից է, որը միավորում է կազմակերպություններին՝ աշխարհի 26 ամանախոշոր հանքային ընկերություններին, ինչպես նաև ոլորտային միավորումներ՝ 39 ազգային ու պրոֆեսիոնալ ասոցիացիաներին, որոնք պատասխանատու են հանքարդյունաբերության զարգացման համար։ Կազմակերպության անդամները միասին ներկայացնում են համաշխարհային հանքարդյունաբերության զգալի մասը և հանձնառու են ոլորտի բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ESG) արդյունավետության շարունակական բարելավմանը։
Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի մարմինների, Միջազգային ֆինանսական հաստատությունների և հեղինակավոր հարթակների հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) չափանիշները ողջ աշխարհում:
Մեր ասոցիացիայի անդամակցությունը ICMM_ին կբացի զարգացման նոր հորիզոններ` լավագույն փորձի ներդրում, որը կապահովի հասանելիություն պատասխանատու հանքարդյունաբերության համաշխարհային առաջատար ստանդարտներին և մեթոդոլոգիաներին:
Այն նաև ենթադրում է գլոբալ ինտեգրում` Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը համապատասխանեցվում է միջազգայնորեն ճանաչված բնապահպանական և սոցիալական բարձր չափանիշներին: ՀՀՄԱ _ի անդամակցությունը այս խորհրդին կարող է դառնալ հարթակ` միջազգային խոշորագույն դերակատարների հետ փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի հաստատման համար: