https://arm.sputniknews.ru/20260530/arden-dataranum-e-uzhegh-hajastanin-arnchvvogh-5-qreakan-varujt-16-andzi-veraberjal–102815374.html
Արդեն դատարանում է «Ուժեղ Հայաստանին» առնչվող 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ
Արդեն դատարանում է «Ուժեղ Հայաստանին» առնչվող 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Կուսակցության անդամներն ու համակիրները մեղադրվում են ընտրակաշառք տալու կամ ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը… 30.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-30T13:57+0400
2026-05-30T13:57+0400
2026-05-30T13:59+0400
հհ դատախազություն
հհ գլխավոր դատախազություն
քրեական գործ
«ուժեղ հայաստան» կուսակցություն
ընտրակաշառք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911216_0:134:2560:1574_1920x0_80_0_0_3fc0ee5c6f866a9c6b3b60712e961268.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. 2026թ–ի մայիս ամսվա ընթացքում հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական վարույթ՝ 16 անձի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։Նշվում է, որ բոլոր վարույթներով անցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ կամ համակիրներ։ ՀՀ դատախազությունը նրանց մեղադրում է ընտրակաշառք տալու կամ ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու փորձերի մեջ։Մասնավորապես, ըստ դատախազության, վարույթներից մեկով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Մյուս վարույթով կուսակցության անդամն ընտրողին «բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը»։3-րդ վարույթը վերաբերում է Սյունիքում կուսակցության աջակցի կողմից համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն՝ սպառնալիքով և ընտրակաշառքով։Եվս մեկ վարույթով «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը, իրականացնելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի պատասխանատուի գործառույթները, չորս անձի տվել է ընտրակաշառք, մեկ այլ անձի էլ՝ 200 հազար դրամ՝ խախտելով բարեգործության արգելքը։Եվ վերջապես 5-րդ վարույթով կուսակցության տարածքային պատասխանատուն 2 քաղաքացու տվել է ընտրակաշառք, ևս երկու անձի շահագրգռել է մասնակցել կուսակցության՝ ապրիլի 17-ին կայացած հավաքին՝ խոստանալով սննդամթերքի տեսքով նյութական օգնություն:ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/08/101911216_143:0:2418:1706_1920x0_80_0_0_70bf12c0646327271a32e228a947680c.jpg.webp
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, քրեական գործ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրակաշառք
հհ դատախազություն, հհ գլխավոր դատախազություն, քրեական գործ, «ուժեղ հայաստան» կուսակցություն, ընտրակաշառք
Կուսակցության անդամներն ու համակիրները մեղադրվում են ընտրակաշառք տալու կամ ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու փորձերի մեջ։
Նշվում է, որ բոլոր վարույթներով անցնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ կամ համակիրներ։ ՀՀ դատախազությունը նրանց մեղադրում է ընտրակաշառք տալու կամ ստանալու, բարեգործության արգելքը խախտելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու փորձերի մեջ։
Մասնավորապես, ըստ դատախազության, վարույթներից մեկով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավարը երկու ընտրողի առաջարկել է աշխատանք, բնակարան, հողամաս և պաշտոն՝ կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Մյուս վարույթով կուսակցության անդամն ընտրողին «բարեգործության անվան տակ խոստացված կենցաղային տեխնիկայի փոխարեն փոխանցել է գումար՝ խախտելով ընտրությունների ընթացքում բարեգործության արգելքը»։
3-րդ վարույթը վերաբերում է Սյունիքում կուսակցության աջակցի կողմից համայնքների ղեկավարների և բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն՝ սպառնալիքով և ընտրակաշառքով։