ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան Վաշինգտոնում գաղտնի բանակցություններ են անցկացրել

ԱՄՆ-ի, Դանիայի և Գրենլանդիայի ներկայացուցիչները Վաշինգտոնում գաղտնի բանակցություններ են անցկացրել՝ քննարկելով հնարավոր համաձայնագրի նախապատրաստման հարցերը։ Այս մասին հայտնում է DR-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 28-ին և նվիրված է եղել Վաշինգտոնի ու Դանիայի թագավորության միջև հնարավոր համաձայնագրի մշակմանը, որի կազմում է նաև Գրենլանդիան։

DR-ի աղբյուրների փոխանցմամբ՝ դանիական և գրենլանդական կողմերը հստակ հասկացրել են ամերիկյան ներկայացուցիչներին, որ Գրենլանդիայի ինքնիշխանության կորստի հարցը չի քննարկվում։ Հնարավոր համաձայնագրի կնքումից հետո կղզին չի դառնա ԱՄՆ-ի մաս։

Բանակցություններին մասնակցել են Դանիայի բարձրաստիճան դիվանագետ Յեպպե Տրանհոլմ-Միկելսենը, Գրենլանդիայի ներկայացուցիչ Միննիգուակ Կլեյստը և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Մայքլ Նիդհեմը։

Աղբյուրների տեղեկություններով՝ կողմերը քննարկել են նաև Գրենլանդիայում այլ պետությունների, այդ թվում՝ Չինաստանի ներկայությանը վերաբերող հարցեր։ Նշվում է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի թեման չի արծարծվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment