Հռոմի պապը Փաշինյանին և Ալիևին որպես «հույսի սերմնացաններ» է նկարագրել

Քաղաքականություն

05.02.2026 | 17:47

Աշխարհում, որտեղ խաղաղությունը հաճախ մերժվում է որպես հնացած ուտոպիա, իսկ եղբայրությունը՝ աբստրակտ իդեալ, Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է, որ մարդկային եղբայրությունը տեսություն չէ, այլ հրատապ անհրաժեշտություն։ Նա այս մասին ասել է  փետրվարի 4-ին Մարդկային եղբայրության համաշխարհային օրվա և Զայեդի մրցանակի շնորհման կապակցությամբ հրապարակված  իր ուղերձում։

Անմիջապես դիմելով մրցանակակիրներին՝ Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տիկին Զարքա Յաֆթալիին և պաղեստինյան «Թաավոն» կազմակերպությանը՝ Հռոմի պապ Լեոն նրանց նկարագրում է որպես «հույսի սերմնացաններ այն աշխարհում, որը չափազանց հաճախ պատեր է կառուցում կամուրջների փոխարեն»։

Ըստ նրա՝ անտարբերության հեշտ ուղու փոխարեն համերաշխության պահանջկոտ ուղին ընտրելով՝ նրանք ցույց են տվել, որ նույնիսկ ամենախորը բաժանումները կարող են բուժվել կոնկրետ գործողությունների միջոցով։ Նրանց աշխատանքը վկայում է այն համոզմունքի մասին, որ եղբայրության լույսը կարող է գերակշռել եղբայրասպանության խավարի նկատմամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment