Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աբու Դաբիում Ռուսաստանի հետ բանակցությունները կառուցողական էին։
Ըստ RBK-Ukraine-ի՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլո Բուդանովը՝ մեկնաբանելով Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքները։
«Բանակցությունները իսկապես կառուցողական էին։ Ես շնորհակալություն եմ հայտնում Միացյալ Նահանգներին և Արաբական Միացյալ Էմիրություններին իրենց գերազանց կազմակերպվածության և միջնորդության համար»,- նշել է Բուդանովը։