2026 թ. շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությանը Հայաստանից մասնակցում է 16 մարզիկ


Մայիսի 25-ից հունիսի 5-ը Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:


 


Հինգ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարը կանանց ՖԻԴԵ-ի վարպետ՝ ուկրաինացի Անաստասիա Հնատիշինն է, որը հաղթել է բոլոր խաղերում:


 


Հայաստանից առաջնությանը մասնակցում է 16 շախմատիստուհի։


 


Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 5 հնարավորից ունեն 3.5 միավոր:


 


Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունեն 3 միավոր, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, Անի Նահապետյանը և Կիտի Նադանյանը ունեն 2.5 միավոր:


 


6-րդ խաղափուլը կմեկնարկի մայիսի 30-ին՝ Հայաստանի ժամանակով 15:00-ին:

Դիտումների քանակ7

Leave a comment