ՌԴ-ն Կոպիրկինին կանչել է Մոսկվա՝ ՀՀ–ԵՄ մերձեցման պատճառով

Քաղաքականություն

30.05.2026 | 10:27

 ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների՝ Հայաստանի ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի կապակցությամբ։

«ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ս.Պ. Կոպիրկինը կանչվել է Մոսկվա խորհրդակցությունների համար՝ կապված ՀՀ ղեկավարության կողմից Եվրամիության հետ մերձեցման քայլերի հետ, որոնք վնասում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում համագործակցությանը»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a comment