Հունիսի 7-ից 11 օր հետո «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» ֆորում է լինելու. Կարապետյան

https://arm.sputniknews.ru/20260530/hunisi-7-ic-11-or-hetvo-arevmtjan-adrbejan-veradardzi-fvorum-e-linelu-karapetjan-102806320.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1e/102805611_199:0:1324:844_1920x0_80_0_0_4ad8e36f129c8bae4eac5e8cc311d5c9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

նարեկ կարապետյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայաստան, մեղրի, «ուժեղ հայաստան» կուսակցություն

նարեկ կարապետյան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, հայաստան, մեղրի, «ուժեղ հայաստան» կուսակցություն

Բաժանորդագրվել

Կարապետյանը հայտարարեց՝ Ադրբեջանն ինչ ուզել է, ՀՀ կառավարությունը դա իրենց տվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Հայաստանում խորհրդարանական ընտրություններից 11 օր հետո կայանալու է մեծ ֆորում՝ «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» մասին, որը կայանալու է Մեղրիին ամենամոտ ադրբեջանական բնակավայրում՝ Օրդուբադում։ Այսօր հրավիրված հրատապ ասուլիսում այս մասին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով իրենց հասանելի դարձած ադրբեջանական փաստաթղթի բովանդակությունը, որը ներկայացնում է այսպես կոչված «վերադարձի կոնցեպտը»։

Կարապետյանը շեշտեց՝ հիմնական շարժն այս «վերադարձի» ուղղությամբ սկսվել է 2023թ․։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն այս գործընթացի համակարգող է նշանակվել և գրեթե ամեն տարի անցկացնում է միջոցառումներ՝ նվիրված «վերադարձին»։

«Վերջին 4 ամիսն ամենաակտիվն է դրա համար, որովհետև մի շարք հայտարարություններ են արվել ամենաբարձր մակարդակով։ Ամեն ինչ սկսվեց Ադրբեջանի նախագահի հայտարարություններից՝ գիտությունների ակադեմիայի հետ հանդիպման ժամանակ, նա ասաց` խաղաղությունից հետո «մենք պետք է վերադառնանք այնտեղ»։ Դրանից հետո սկսվեցին կրոնական առաջնորդների հայտարարությունները, Փաշազադեի տեղակալի հայտարարությունը՝ մզկիթների վերականգնման հետ կապված։ Իսկ դրանից հետո մասսայական սկսեցին միջոցառումներ, անցյալ տարի անգամ Բրյուսելում է համագումար անցկացվել։ Այս պահին Ադրբեջանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, մենք տեսնում ենք, որ շեղվել են այս ուղղությամբ»,- նշեց Կարապետյանը։

Ադրբեջանցիներն ունեն երկարաժամկետ ծրագիր, որ ըստ որի՝ «վերադարձող ադրբեջանցիները» Հայաստանում պետք է ունենան անվտանգային ուժեր, նրանց համար պետք է հասանելի լինի ադրբեջաներեն ուսուցումը և այլն։ Ըստ ծրագրի՝ եթե թույլ չտրվի նույն թվաքանակի (300 հազար ադրբեջանցիների, խմբ․) վերադարձ, ապա դա կդիտվի որպես ռասիզմ։ Կարապետյանը շեշտում է՝ սա ոչ թե մի քանի հոգի հավաքվել, քննարկել և նեղ շրջանակում ինչ-որ բան են որոշել, այլ ծրագիրը ներկայացվել է ոչ միայն Ադրբեջանի Միլլի Մեջլիսում, այլև Բրյուսելում, ՄԱԿ-ում։

Կարապետյանը հայտարարեց՝ Ադրբեջանն ինչ ուզել է, ՀՀ կառավարությունը դա իրենց տվել է։

Leave a comment