Քանի դուրս չենք ՌԴ հետ հակաօդային համակարգից` ինչքան էլ զենք առնենք, խնդիր լինելու է. Արամ Սարգսյան


«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Արարատում բնակիչների հետ հանդիպմանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի բանակը կրկնակի հզոր կլիներ, եթե 2020 թվականի պատերազմից հետո դուրս գայինք ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից: Սարգսյանը հատկապես կարևոր է համարում հակաօդային պաշտպանության տեխնիկայի ձեռքբերումը. վստահ է՝ քանի դեռ Հայաստանը միասնական հակաօդային պաշտպանության համակարգում է Ռուսաստանի հետ, այդ առումով խնդիր է ունենալու: «Հանրապետությունը» գնում է ԱԺ՝ նաև սա ասելու համար:


Հեղինակ՝ Մայա Խաչատրյան

Դիտումների քանակ1

Leave a comment