«Տարածվող լուրը, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոսը «անիծել է զորահանդեսը», բացահայտ կեղծիք է»

Իշխանական ֆեյք-քարոզչությունը կրկին անցել է իր սիրած գործին՝ սուտ արտադրելուն ու տարածելուն։

Տարածվող լուրը, թե իբր Ամենայն Հայոց Կաթողիկոսը «անիծել է զորահանդեսը», բացահայտ կեղծիք է։

Ոչ նման խոսք է հնչել, ոչ նման միտք է արտահայտվել։ Բայց երբ իրական փաստ չկա, ֆեյքային արտադրամասերում, ինչպես երևում է, երևակայությունն է փոխարինում իրականությանը։

Սա պարզ ապատեղեկատվություն չէ, այլ նպատակային փորձ՝ Հայոց Եկեղեցու և Հայոց Հայրապետի դեմ ատելություն բորբոքելու, հանրությանը մոլորեցնելու և հերթական անգամ սրբությունները քաղաքական աղբի մեջ քաշելու։

Այս ստոր և անպատասխանատու գործելաոճը պետք է հստակ դատապարտել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment