Իրանի վերաբերյալ որոշումը հետաձգվում է. NYT
«The New York Times»-ի տեղեկություններով՝ Սպիտակ տան իրավիճակային սենյակում անցկացված փակ խորհրդակցությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանի հետ հնարավոր նոր համաձայնագրի շուրջ։
Բարձրաստիճան պաշտոնյայի փոխանցմամբ՝ մոտ երկու ժամ տևած քննարկումների ընթացքում վարչակազմը գնահատել է բանակցությունների ընթացքը և առկա տարաձայնությունները։ Աղբյուրի խոսքով՝ Վաշինգտոնում կարծում են, որ կողմերը բավական մոտ են համաձայնության հասնելուն, սակայն մի շարք զգայուն հարցեր շարունակում են մնալ չլուծված։
Վիճահարույց թեմաների թվում առանձնացվում է հատկապես Իրանի համար սառեցված ֆինանսական միջոցների ապասառեցման հարցը, որը շարունակում է մնալ բանակցությունների հիմնական խոչընդոտներից մեկը։