Քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքին Աբովյանում


Այսօր՝ մայիսի 29-ին, Աբովյանի քաղաքապետարանին կից հրապարակում ժամը 19:00-ից մեկնարկել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը:


«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 20:46-ի դրությամբ հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 3920 մարդ:


Նշենք, որ այս հաշվարկում ներառված չեն ծառերի տակ գտնվող մարդիկ:


Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Դիտումների քանակ1

Leave a comment