https://arm.sputniknews.ru/20260529/irany-sharunakum-e-haghvordagrutjunner-pvokhanakel-amn-i-het-agn-102803926.html
Իրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ
Իրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ
Sputnik Արմենիա
ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում վերջնական որոշում կկայացնի Իրանի հետ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T23:00+0400
2026-05-29T23:00+0400
2026-05-29T23:01+0400
իսմայիլ բաղայի
ամն
իրանի իսլամական հանրապետություն
բանակցություններ
բանակցային գործընթաց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_0:78:1200:753_1920x0_80_0_0_3972e311085d3c28d4f857ad0bf86868.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Թեհրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել Վաշինգտոնի հետ, հակամարտության դադարեցման վերաբերյալ դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս մասին, իրանական ԶԼՄ–ների փոխանցմամբ, հայտարարել է ԻԻՀ–ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում վերջնական որոշում կկայացնի Իրանի հետ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։Իրանցի դիվանագետը կրկին հաստատել է, որ Թեհրանն այժմ կենտրոնացած է ռազմական հակամարտության դադարեցման վրա, և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր այժմ չեն քննարկվում։Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծովային շրջափակումը վերացնելու մասին հայտարարությունը, նշելով, որ Թեհրանն իսկզբանե շրջափակումը անօրինական և հրադադարի խախտում է համարել։Խոսելով Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցման վերաբերյալ ԱՄՆ պահանջներին՝ առանց որևէ մեկի հսկողության, դիվանագետը նշել է, որ նեղուցի կառավարումը ստանձնում են Իրանը և Օմանը որպես ափամերձ երկրներ։Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1e/90785395_133:0:1200:800_1920x0_80_0_0_d03b4410482891c3fbbd5c43ba2bd8ff.jpg.webp
իսմայիլ բաղայի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, բանակցային գործընթաց
իսմայիլ բաղայի, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, բանակցային գործընթաց
ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում վերջնական որոշում կկայացնի Իրանի հետ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Թեհրանը շարունակում է հաղորդագրություններ փոխանակել Վաշինգտոնի հետ, հակամարտության դադարեցման վերաբերյալ դեռ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Այս մասին, իրանական ԶԼՄ–ների փոխանցմամբ, հայտարարել է ԻԻՀ–ի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
ԱՄՆ առաջնորդն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկայում վերջնական որոշում կկայացնի Իրանի հետ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
Իրանցի դիվանագետը կրկին հաստատել է, որ Թեհրանն այժմ կենտրոնացած է ռազմական հակամարտության դադարեցման վրա, և Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցեր այժմ չեն քննարկվում։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ծովային շրջափակումը վերացնելու մասին հայտարարությունը, նշելով, որ Թեհրանն իսկզբանե շրջափակումը անօրինական և հրադադարի խախտում է համարել։
«Կտեսնենք՝ արդյոք նրանք կգործեն իրենց խոսքերի համաձա՞յն, թե՞ դա պարզապես քարոզչական հայտարարություն էր», – ասել է Բաղային։
Խոսելով Հորմուզի նեղուցով նավերի ազատ անցման վերաբերյալ ԱՄՆ պահանջներին՝ առանց որևէ մեկի հսկողության, դիվանագետը նշել է, որ նեղուցի կառավարումը ստանձնում են Իրանը և Օմանը որպես ափամերձ երկրներ։
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: