Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հանդիպելով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, խոսել է Հայաստանի՝ հյուսիսից, այսինքն Ռուսաստանից եկող սպառնալիքների մասին։ Նա նշել է, որ տարօրինակ է լսել նման հայտարարություններ, որոնք, ըստ նրա, չեն համապատասխանում իրականությանը։ Լավրովը նաև անդրադարձել է Երևանից հնչող հիբրիդային սպառնալիքներին, ընդգծելով, որ Եվրոպական Միությունը մշտապես Հայաստանին ընտրության առաջ է դնում՝ լինել Ռուսաստանի՞ հետ, թե՞ նրանց։