Կանխարգելում է քաղցկեղը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը և ոչ միայն. 5 ծանրակշիռ պատճառ, թութը սննդակարգում ներառելու համար

1. Կանխարգելում է քաղցկեղը

Թութը մեծ քանակությամբ անտոցիաններ, կվերցետին և կեմպֆերոլ է պարունակում, որոնք օգնում են պայքարել օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ։ Այն նաև կանխարգելում է ուղեղի արյան շրջանառության դեֆիցիտը, կանխարգելում է քաղցկեղը (սակավարյունություն, կրծաքեղձի, հաստաղիքի քաղցկեղ), նվազեցնում է ալերգիկ դրսևորումները։

2. Նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը

Կվերցետիննն ու կեմպֆերոլը նվազեցնում են սրտի հետ կապված հիվանդությունների և հիպերտոնիայի հավանականությունը, ամրացնում են արյունատար անոթները։

3. Նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի քանակությունը

Թութը ֆիտոստերոլ է պարունակում, որն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

4. Ամրապնդում է աչքերի առողջությունը

Թթենու մեջ առկա կարոտինոիդներն օգնում են կանխարգելել կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան։

5. Պայքարում է բորբոքումների դեմ

Ռեսվերատրոլի առկայությունը թթենու մեջ նրան հակաբորբոքային հատկություններով է օժտում։ Թթի մեջ նաև անտոցիաններ կան, որոնք օգնում են կանխել բորբոքումնե

Leave a comment