ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հենց նոր իրեն զեկուցել են Ռումինիայում ԱԹՍ-ների հետ կապված իրավիճակի մասին։
Ռումինիայում հայտնաբերված անօդաչու թռչող սարքի պատկանելության մասին ոչ ոք չի կարող խոսել, քանի դեռ փորձաքննություն չի իրականացվել, նշել է Ռուսաստանի նախագահը։
Հավանաբար, անօդաչու թռչող սարքը ուկրաինական էր։ ԱԹՍ-ները տարբեր երկրներ են թռչել, և առաջին արձագանքը միշտ եղել է՝ «ռուսներն են հարվածում», նշել է Պուտինը։