«Արարատ-73»-ին նվիրված «Ոսկե դուբլ» ֆիլմի պրեմիերային ներկա գտնվելու համար Երևան են ժամանել «Արարատի» կազմում 1975 թվականի ԽՍՀՄ գավաթակիր Ալեքսանդր Միրզոյանը, Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ալեքսանդր Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը և Իգոր Սեմշովը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նրանք և Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասպահ Ռոման Բերեզովսկին հյուրընկալվել են Ձորաղբյուրի մարզաբազայում, որտեղ ֆուտբոլային տոն են կազմակերպել «Արարատի» պատանի սաների համար՝ անցկացնելով վարպետության դաս:
Միջոցառման կազմակերպմանն օժանդակել է «Արարատի» նախկին ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանին, ով նույնպես ներկա էր միջոցառմանը: