ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները կողմ են Հայաստանում հանրաքվեի անցկացմանը՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ․ հայտարարություն
Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդները կոչ են անում Հայաստանում հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ։ Այդ մասին ասվում է նրանց համատեղ հայտարարության մեջ․
Մենք՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներս,
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպական Միությանը միանալուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ Ազգային ժողովի կողմից «ՀՀ Եվրոպական Միությանը միանալու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի հաստատումը և ՀՀ Նախագահի կողմից ստորագրումը, ինչպես նաև Եվրոպական Միության կողմից ՀՀ կառավարության եվրոպական ձգտումների վերահաստատումը, որոնք արտահայտվել են 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստան-Եվրոպական Միություն առաջին գագաթնաժողովից հետո ընդունված համատեղ հայտարարության մեջ,
Հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար էական ռիսկերը, որոնք առաջանում են ՀՀ-ի կողմից Եվրոպական Միությանը միանալու նախապատրաստական աշխատանքների հետ կապված, ինչպես նաև Միության անդամ պետություններին հասցվող վնասը կանխելու անհրաժեշտությունը՝
Որոշել ենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները՝ Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Ղրղզստանից Հանրապետությունը, և Ռուսաստանի Դաշնությունը կզեկուցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հաջորդ նիստում՝ 2026 թվականի դեկտեմբերին, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության համար։
Մենք կիսում ենք դիրքորոշումը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս շուտ ազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ։