https://arm.sputniknews.ru/20260529/jermuki-dirqy-handznelu-masin-hajtararats-andzi-dem-harucvel-e-hanrajin-qreakan-hetapndum-102780493.html
Ջերմուկի դիրքը հանձնելու մասին հայտարարած անձի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Ջերմուկի դիրքը հանձնելու մասին հայտարարած անձի դեմ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Sputnik Արմենիա
Տղամարդը խոստովանել էր, որ նման հայտարարություն է արել ոչ սթափ վիճակում։ 29.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-29T17:13+0400
2026-05-29T17:13+0400
2026-05-29T17:13+0400
ջերմուկ
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_d508babac62c945c4656d79762199845.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու մասին հայտարարած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։Մայիսի 22–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախաքննական մարմինը նշում էր, որ քրեական վարույթի համար հիմք է հանդիսացել մայիսի 21–ին Ալեքսանյանի կողմից «Ֆեյսբուքում» հրապարակված տեսագրությունը` կից գրառմամբ. «Ժողովուրդ, ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում»։ Տեսագրությունում երևացող անձը ասում էր, որ Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնվել է Ադրբեջանին:Ա․Խ․–ն նշել է նաև, որ 2026 թվականի ապրիլի 17-ից մինչև մայիսի 8-ը, որպես դիտորդ մարտական հերթապահություն է ստանձնել Ջերմուկի զորամասի N մարտական դիրքում։ Մարտական հերթապահության օրերին գտնվել է սթափ վիճակում:Նախաքննությունը շարունակվում է:Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել էր Ալեքսանյանի և տեսագրությունում խոսող, դեմքի հատվածը փակված անձի հայտնած տեղեկությունները։
ջերմուկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_81ac8bdacacb31b6377ae9eb8713657c.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ջերմուկ, հհ քննչական կոմիտե
ջերմուկ, հհ քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
Տղամարդը խոստովանել էր, որ նման հայտարարություն է արել ոչ սթափ վիճակում։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնելու մասին հայտարարած տղամարդու նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ քննչական կոմիտեն։
Մայիսի 22–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանի հրապարակած տեսանյութի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախաքննական մարմինը նշում էր, որ քրեական վարույթի համար հիմք է հանդիսացել մայիսի 21–ին Ալեքսանյանի կողմից «Ֆեյսբուքում» հրապարակված տեսագրությունը` կից գրառմամբ. «Ժողովուրդ, ձեզանից թաքուն դիրք են հանձնում, լսեք այս կամավորի խոսքը, այս ընթացքում ՊՆ նախարարը սրտիկներով քարոզարշավ է անում»։ Տեսագրությունում երևացող անձը ասում էր, որ Ջերմուկ քաղաքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքը հանձնվել է Ադրբեջանին:
«Նախաքննության ընթացքում Ա.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը): Ներկայացված մեղադրանքում Ա.Խ․-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել Ջերմուկի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքն իբր հակառակորդին հանձնելու վերաբերյալ սուտ տեղեկություն հայտնելու համար` պատճառաբանելով, որ գտնվելով ոչ սթափ վիճակում՝ մասնակցել է Ն.Կ.-ի կողմից կազմակերպված հավաքին, որտեղ հանդիպել է Ա.Ա.-ին, ով տեղեկացված լինելով իր սոցիալական խնդիրների մասին՝ անմիջապես՝ 2026 թվականի մայիսի 20-ին կազմակերպել է լրագրողի հետ հարցազրույցը»,–նշված է հայտարարության մեջ:
Ա․Խ․–ն նշել է նաև, որ 2026 թվականի ապրիլի 17-ից մինչև մայիսի 8-ը, որպես դիտորդ մարտական հերթապահություն է ստանձնել Ջերմուկի զորամասի N մարտական դիրքում։ Մարտական հերթապահության օրերին գտնվել է սթափ վիճակում:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը նույն օրը պաշտոնապես հերքել էր Ալեքսանյանի և տեսագրությունում խոսող, դեմքի հատվածը փակված անձի հայտնած տեղեկությունները։