Քննարկվել են Հանրապետության հրապարակի և Օպերային թատրոնի 100-ամյակների միջոցառումների առաջարկները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ղեկավարությամբ Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի և Ա. Սպենդիարյան անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակների հոբելյանական հանձնաժողովների հերթական նիստում ամփոփվել են հոբելյանական միջոցառումների առաջարկները։

Քննարկմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

Առաջարկները ներկայացվել են՝ համաձայն ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության:

Քննարկելով ներկայացված միջոցառումները՝ ներկաներն առավելապես նպատակահարմար են համարել լայն լսարաններ ընդգրկող ծրագրերը: Առաջարկվել է Հանրապետության հրապարակի 100-ամյակի գլխավոր միջոցառման անցկացումը համատեղել սեպտեմբերի 21-ին Անկախության 35-ամյակի տոնական միջոցառման հետ:

Ներկաներն արձանագրել են երկու հոբելյանական առիթներին նվիրված միջոցառումների մեկտեղման հնարավորությունը՝ կախված ծրագրերի բովանդակությունից և հաշվի առնելով կառույցների պետական և պատմամշակութային կարևոր դերը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնակի կարևորել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում անցկացվող միջոցառումը:

Ընդգծվել է արխիվային նյութերի, լուսանկարների, վավերագրությունների ցուցահանդեսների անցկացումը, ճարտարապետական լուծումները ներկայացնող ցուցադրությունների կազմակերպման կարևորությունը ինչպես նորաձևության, այնպես էլ վաճառքի համար նախատեսված հուշանվերային իրերի ստեղծմամբ՝ ընդգրկելով նաև ինքնազբաղ արվեստագետների:

Ըստ ներկայացված ծրագրերի՝ քննարկվել է մեդիարտադրանքի տրամաբանությամբ ԱԲ-ի միջոցով ֆիլմերի ստեղծումը՝ դպրոցահասակների համար և նրանց ներգրավմամբ: Հաշվի առնելով հուշարձանների՝ պատմական կարևոր իրադարձություններում ներկայությունը, հանձնաժողովը էական է համարել հոբելյանական ծրագրերում հուշարձանների և հանրություն կապի ընդգծումը:

Քննարկմանը հատկապես շեշտվել է բոլոր միջոցառումներում պետականության գաղափարական հիմքը պահպանելու և շեշտադրելու կարևորությունը։

Leave a comment