Հայաստանը չպետք է ինտեգրվի Եվրամիությանը՝ ԵԱՏՄ-ի հաշվին. Պեսկով

Հայաստանը վաղ թե ուշ կհայտնվի մի իրավիճակում, երբ Եվրամիության հետ նրա ինտեգրումը կհակասի Եվրասիական միության նորմերին ու կանոններին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանը, ԵՄ-ի հետ մերձենալուն զուգընթաց, կհայտնվի մի իրավիճակում, երբ իր կողմից ընդունված նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին ու կանոններին։ Փաստը մնում է փաստ՝ դա անհնար է»,- ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի դիրքորոշումը, լրագրողներին ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ «կա ևս մեկ մեծ հարց. շարժվելով դեպի Եվրամիություն, ինչը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների ֆինանսների հաշվին, դա պետք է անի սեփական միջոցների հաշվին»։

«Ահա, ըստ էության, ամբողջը։ Ամեն ինչ հասկանալի է, թափանցիկ և հստակ։ Ոչ մի թյուրըմբռնում չկա»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը՝ մեկնաբանելով դիտարկումը, թե գագաթնաժողովի արդյունքներով դեռևս անհասկանալի է մնում, թե ինչպես Հայաստանը կարող է միաժամանակ ինտեգրվել և՛ ԵԱՏՄ-ին, և՛ Եվրամիությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment