Իրանը հույս ունի, որ ԵԱՏՄ–ի հետ փոխադարձ առևտրում առաջընթաց կգրանցվի. Աթաբաք

https://arm.sputniknews.ru/20260529/irany-hujs-uni-vor-eatmi-het-pvokhadardz-arevtrum-arajyntac-kgrancvi-atabaq-102776951.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1d/102770418_132:0:1256:843_1920x0_80_0_0_52fc3b7005b28b56f0294e917a086fb5.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ

Բաժանորդագրվել

Թեհրանի և Եվրասիական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, իրանցի նախարարի կարծիքով, բացառիկ հնարավորություններ է ստեղծել կողմերի տնտեսությունների և գործարարների համար։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik․ Իրանը հույս ունի սրընթաց զարգացում տեսնել ԵԱՏՄ երկրների հետ առևտրում։ Ղազախստանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը։

ԵԱՏՄ նիստում Հայաստանի վերաբերյալ հայտարարություն է ընդունվել. Ուշակով

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ–ն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Իրանի արտաքին քաղաքականության և տնտեսական դիվանագիտության մեջ։ Իսկ երկրների միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը, ինչպես նաև Թեհրանի կողմից միությունում դիտորդի կարգավիճակ ստանալը վկայում են այս կարևոր տնտեսական միավորման գործունեությանն արդյունավետ և արգասաբեր մասնակցության մասին։

«Այսօրվա հանդիպումը վկայում է տարբեր ոլորտներում` էներգետիկայի, արդյունաբերության, առևտրի, տրանսպորտի, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների ռազմավարական համագործակցությունն ընդլայնելու` Իրանի և ԵԱՏՄ երկրների համատեղ վճռականության մասին»,-նշել է Աթաբաքը։

Նա նշել է, որ արդեն մեկ տարի է անցել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի իրագործման մեկնարկից։ Այս համաձայնագիրը բացառիկ հնարավորություններ է ստեղծել կողմերի տնտեսությունների և գործարարների համար, ինչը հանգեցրել է փոխադարձ առևտրի ծավալների աճին։

«Վստահ եմ, որ մեր առևտրային ներուժը զգալիորեն բարձր է ներկայիս ցուցանիշներից, և դինամիկան կշարունակվի։ Աստված տա, մենք փոխադարձ առևտրում իրական առաջընթացի ականատես կլինենք։ Անշուշտ, դա պահանջում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում և զարգացում, այդ թվում՝ փոխադարձ հաշվարկների անկախ մեխանիզմի ձևավորում, ինչպես նաև ազգային արժույթների օգտագործում»,-նշել է Աթաբաքը։

Նրա կարծիքով՝ նման մեխանիզմի ստեղծումը թույլ կտա պաշտպանել կազմակերպությունն անարդար ու անօրինական պատժամիջոցներից։

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը Աթաբաքի հետ հանդիպմանը հայտարարել էր, որ երկկողմ ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրանի և ԵԱՏՄ երկրների ապրանքաշրջանառությունը մեկ տարվա ընթացքում աճել է 15%-ով։

Հիշեցնենք, որ 2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև լիաֆորմատ Ազատ առևտրի համաձայնագիրը, որը փոխարինում է 2018 թվականի ժամանակավոր համաձայնագրին։ Դա նպաստում է Հայաստանի ազատ տնտեսական գոտու (ներառյալ «Մեղրի» ԱՏԳ-ն) և Իրանի ԱՏԳ-ների միջև համագործակցության զարգացմանը՝ պարզեցնելով առևտուրն ու տարածաշրջանում արդյունաբերական-լոգիստիկ կապեր ստեղծելով ։

ԵԱՏՄ անդամ են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Դիտորդի կարգավիճակ ունեն Իրանը, Կուբան, Մոլդովան և Ուզբեկստանը։

Leave a comment