ԵԱՏՄ երկրները մտադիր են ինքնուրույն ապահովել իրենց պարենային կարիքները

Եվրասիական տնտեսական միության երկրները մտադիր են հիմնական պարենամթերքով իրենց ապահովել ինքնուրույն, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը մայիսի 29-ին այցով գտնվում է Ղազախստանում։ Նա մասնակցել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին։

«Համատեղ ջանքերով մենք ձգտում ենք ինքնուրույն և անխափան ապահովել ներքին շուկան կենսական նշանակության ագրոարտադրանքի հիմնական տեսակներով և սեփական արտադրությամբ», — ասել է Պուտինը։

Նա նաև գնահատել է ԵԱՏՄ-ում ներմուծման փոխարինման առաջմղման ուղղությամբ կատարվող աշխատանքը։

«Արդյունաբերական կոոպերացիայի ընդլայնման շնորհիվ մեր պետությունները ստեղծել են ավելացված արժեքի արդյունավետ շղթաներ, առաջ են մղվում ներմուծման փոխարինման գործընթացները, ներդրվում են թվային տեխնոլոգիաներ և նորարարություններ», — ասել է Ռուսաստանի նախագահը։

Leave a comment