ԵՄ-ին մերձենալու հետ մեկտեղ Հայաստանը ԵԱՏՄ-ում անխուսափելիորեն կբախվի խնդիրների․ Պեսկով

Եվրոպական միությանը մերձենալու հետ մեկտեղ Հայաստանը ԵԱՏՄ-ում անխուսափելիորեն կբախվի խնդիրների, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը նշել է, որ դեպի ԵՄ շարժվելը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց դա չպետք է անել ԵԱՏՄ երկրների հաշվին։

«Փաստը մնում է անփոփոխ։ Վաղ թե ուշ Հայաստանը կհայտնվի մի իրավիճակում, երբ իր կողմից ընդունված նորմերը կհակասեն ԵԱՏՄ նորմերին և կանոններին», – ընդգծել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նշել է, որ Հայաստանը կարող է ինտեգրվել ԵՄ-ին միայն սեփական հաշվին։ «Կա մեկ այլ մեծ հարց. դեպի Եվրամիություն շարժվելիս, որը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, Հայաստանը չի կարող և չպետք է դա անի ԵԱՏՄ երկրների հաշվին. պետք է դա անի իր սեփական հաշվին։ Ամեն ինչ շատ պարզ է։ Այստեղ ոչ մի երկիմաստ բան չկա։ Ամեն ինչ բացարձակապես հասկանալի է, թափանցիկ և պարզ», – նշել է Կրեմլի խոսնակը։

Leave a comment