Երևան քաղաքի պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել


ՆԳՆ ոստիկանությունից  տեղեկացնում են, որ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները մայիսի 26-ին ծառայության ժամանակ Կուրղինյան փողոցի հասցեներից մեկի մոտ նկատել են «Նիսան» մակնիշի մեքենա, որի վարորդը կասկածելի վարքագիծ է դրսևորել։


 


Նա թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգվածով 14 փաթեթ։


 


«Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը, բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրացնելու նպատակով ձեռք է բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով։


 


«Նիսան»-ը տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։


 

Դիտումների քանակ8

Leave a comment