Շոն Քերնքրոսը հեռանում է Սպիտակ տան կիբերանվտանգության գրասենյակի ղեկավարի պաշտոնից. հայտնել են են Axios-ն ու Reuters-ը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։
Reuters-ը նշել է, որ դա տեղի է ունենում Microsoft-ի համակարգերում գրանցված գլոբալ խափանումից ընդամենը օրեր անց, որը կաթվածահար էր արել օդային հաղորդակցությունն ամբողջ երկրում՝ հանգեցնելով ավելի քան 18 000 չվերթների հետաձգման կամ չեղարկման։
«Նախագահն ամբողջությամբ պաշտպանեց Շոն Քերնքրոսին պաշտոնից ազատելու որոշումը», – հայտնել է աղբյուրը։ Նրա հաջորդի թեկնածությունը պետք է հաստատվի Սենատի կողմից, որը հունվարից անցնելու է դեմոկրատների վերահսկողության տակ։
Ըստ Axios-ի՝ Քիրսթեն Դեւիսը կփոխարինի Քերնքրոսին։
Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար Սթիվեն Միլլերը կազմակերպել է կադրային փոփոխություններն ու նախաձեռնել Քերնքրոսի հեռացումը, քանի որ, ինչպես «CBS News»-ի աղբյուրներից մեկն է ձևակերպել, նա «կիբերանվտանգության ոլորտում բավարար որակավորում չուներ»։