Եթե տրվեինք ճնշումներին, Իջևանի կեսը կորցրած կլինեինք․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իջևանում ընթացող քարոզարշավի ժամանակ ասել է, որ եթե 2024 թվականին տրվեին ճնշումներին և գնային ուրիշ ճանապարհով, ապա այսօր Իջևանի առնվազն կեսը կորցրած կլինեինք։

«Այն, ինչ անում էին՝ նաև խաչը դոշներից կախած, դավադրություն էր հայ ժողովրդի դեմ: Եթե ժողովուրդն այդ «խաչով մարդկանց» հետևից գնար, ապա սահմանն Իջևանի միջով էր անցնելու, իսկ այսօր Իջևանն ազատ է ու բարեկեցիկ», – հավելել է վարչապետը։

Leave a comment