ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը կտրուկ անկում է ապրել՝ հասնելով պատմական նվազագույնի։ Այս մասին հայտնում է The Economist պարբերականը՝ հղում անելով սոցիոլոգիական YouGov ինստիտուտի հետ համատեղ իրականացված հետազոտությանը։
Սոցիոլոգների տվյալներով՝ ամերիկացի առաջնորդի աջակցության մաքուր ցուցանիշը ներկայում կազմում է մինուս 24 տոկոս՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նվազելով ևս 1.9 կետով։ Այս պահին Թրամփի քաղաքականությունը հավանության է արժանացնում քաղաքացիների միայն 34 տոկոսը, մինչդեռ 58 տոկոսը դժգոհություն է հայտնում, իսկ ևս 6 տոկոսը դեռ չի կողմնորոշվել։
Այս ցուցանիշներով Թրամփը պաշտոնապես ճանաչվել է Սպիտակ տան ամենաանպոպուլյար ղեկավարը 2009 թվականից ի վեր, երբ The Economist-ն ու YouGov-ը սկսել են համատեղ մշտադիտարկումը։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ վարկանիշի անկման հիմնական պատճառները կապված են Իրանի հետ ռազմական գործողությունների և տնտեսական ոլորտում ձախողումների հետ։ Հատկապես տնտեսության կառավարման հարցում վարչակազմի քաղաքականությունից քաղաքացիների դժգոհությունն է առավելապես ազդում նախագահի ցուցանիշների վրա։
YouGov-ի տվյալները նաև ցույց են տալիս, որ Թրամփի քաղաքականությունից հիասթափության ալիքը տարածվել է նույնիսկ այն նահանգներում, որոնք նրան հաղթանակ էին ապահովել 2024 թվականի ընտրություններում։