12:59 29.05.2026 (Թարմացված է: 13:00 29.05.2026)
Բաժանորդագրվել
Զապորոժիեի մարզում 1 օրում արձանագրվել է 33 հարձակում։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Զապորոժիեի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեկ օրում 2 մարդ է մահացել, 6-ը՝ վնասվածքներ ստացել։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
«1 օրում արձանագրվել է 33 հարձակում։ 2 զոհ կա, 6 վիրավոր»,- գրել է Բալիցկին «Մաքս» հարթակում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։