Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարող են բանակցություններ վարել, եթե անհրաժեշտ համարեն, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Առանձին հանդիպում նախատեսված չէ, բայց եթե նրանք ցանկանան, անպայման հրաշալի կարող են խոսել», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակներում կարճ կարծիքներ են փոխանակել Հայաստանի վերաբերյալ։
«Նրանք երեկ մի քանի անգամ զրուցել են հանդիպման շրջանակներում։ Կարճ կարծիքների փոխանակում է եղել Հայաստանի վերաբերյալ, բայց բովանդակային քննարկում չի եղել. պարզապես ժամանակ չի եղել», – լրագրողներին ասել է Պեսկովը։