Ես քեզ սունկ եմ կերցնելու դատարանում․ վարչապետը՝ Սավել Կարապետյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ընթացքում կրկին անդրադարձել է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանին՝ շեշտելով, որ նա ինչ ասես չի հորինել։

«Ասում են՝ Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերվել։ Անկեղծ ասեմ, ես իմացել եմ, որ Չինաստանում կա Մեծ չինական պատ, Կոնֆուցիոս, այնտեղ թուղթ է ստեղծվել․․․ բայց, որ այնտեղ նման սունկ կա, առաջին անգամ կյանքում իմացել եմ Կալուգացի Սամոյից և իր շրջապատից»,- ասել է վարչապետը և հավելել, որ նրանք գնում են Չինաստան կամ այլ երկիր, նրանց առաջին հետաքրքրության օբյեկտը հալյուցինացիա առաջացնող սունկն է։

«Ես խոստացել եմ քեզ՝ դե յուրե դատարանում սունկ եմ կերցնելու, և  ինքը պիտի ուտի բոլորիդ աչքի առաջ»,- շեշտել է վարչապետը։

Leave a comment