Հայաստանը սեփական շահերին ծառայեցնելու իրավունքի համար Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող պայքարը թևակոխում է բացահայտ փուլ. «ՉԻ»

Հայաստանը սեփական շահերին ծառայեցնելու իրավունքի համար Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող պայքարը թևակոխում է բացահայտ փուլ։ Խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ ԱՄՆ-ը «լիակատար և ամբողջական աջակցություն» է հայտնում Նիկոլ Փաշինյանին, Ռուսաստանն էլ գրեթե նույնքան բացահայտորեն աջակցում է պրոռուսական ընդդիմությանը։ Փաստորեն՝ երկու բևեռների համար էլ Հայաստանն արդեն ոչ թե անկախ պետություն է, որի ինքնիշխանությունը գոնե ձևականորեն պետք է հարգել, այլ ընդամենը անտեր տարածք, որին տիրանալու համար ձևականությունների ետևից ընկնելու կարիք չկա։

…Ահա սա է Հայաստանի նախընտրական իրավիճակը։ «Քաղաքական դաշտ» կոչվածը, երկու մասի բաժանված, վիճում է, թե հատկապես ո՞ր «հաճախորդի» հետ պիտի պայմանավորվել, ռուբլո՞վ է պետք պայմանավորվել, թե՞ դոլարով կամ եվրոյով, և այլն։ Ըստ այդմ էլ՝ քաղաքական ուժերից յուրաքանչյուրը հույս ունի իր արտաքին աջակիցների օգնությամբ հասնել իշխանության կամ պահպանել իշխանությունը՝ փոխարենը խոստանալով աջակցության դիմաց Հայաստանը ծառայեցնել նրանց շահերին։

Սա է այն գինը, որն անխուսափելիորեն վճարում են սեփական երկրում արտաքին աջակցությամբ իշխանության եկածները, ընդ որում՝ այդ գինը միշտ վճարում են սեփական երկրի հաշվին։ Գինը կարող է տարբեր լինել, բայց սկզբունքը նույնն է։

 

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment