Ընտրություններից հետո իշխանությունները ուզում են «օպտիմիզացնել» ողջ մարզային սոցիալական ենթակառուցվածքը, ամեն ինչ առավել կենտրոնացնելով մարզկենտրոններում ու Երևանում. Հրանտ Միքայելյան

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը գրում է.

«Ընտրություններից հետո իշխանությունները ուզում են «օպտիմիզացնել» ողջ մարզային սոցիալական ենթակառուցվածքը, ամեն ինչ առավել կենտրոնացնելով մարզկենտրոններում ու Երևանում:

Միշտ հիշենք նաև ինչպես «օպտիմիզացրեցին» Արցախը:

Բոլորին խնդրում եմ տարածել այս քարտեզը: Քարտեզի վրա արտացոլված է՝

– 231 դպրոց Հայաստանի Հանրապետությունում, որոնք կառավարության որոշումով փակվում են 2026 թվականին, միավորվելով խոշորացված դպրոցներում, իսկ գյուղերը կորցնում են իրենց միակ դպրոցը

– 219 դպրոց Արցախում, որոնք հայ երեխաներ այլևս չեն կարող այցելել, քանի որ մնացել են թշամուն

– 41 հիվանդանոց Հայաստանի մարզերում, որոնք կառավարության որոշումով փակվում են և նրանց տեղը բացվում է 10 խոշոր բժշկական կենտրոն

– 21 հիվանդանոց և 13 ամբուլատորիա Արցախում

Ընդամենը 525 կրթության ու առողջապահության օբյեկտ Հայաստանում (ՀՀ և Արցախ)»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment