Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է․
«Քաղաքական քննադատությունը միշտ արդարացված է: Սակայն կան պետության կայացման և հզորացման վերաբերյալ թեմաներ, որոնք միավորում են բոլորին: Դրանք չպետք է պառակտեն, դրանք պետք է միայն հպարտություն ներշնչեն:
Զորահանդեսի ընթացքում ցուցադրված զենքը պաշտպանելու է թե´ ընդդիմադիր, թե´ իշխանական գործիչների ընտանիքներին: Այն գնվել է թե´ ընդդիմադիր, թե´ իշխանամետ քաղաքացիների հարկերով:
Սա մեր պետության սեփականությունն է, մեր քաղաքացիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է, մեր նահատակների կյանքի գնով վաստակած ապրելու հնարավորությունն է:
Անկախ նախընտրական քարոզարշավից` եկեք չշահարկենք զորահանդեսը»։