ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հանրապետության օրվա առթիվ անցկացված տոնական զորահանդեսին ցուցադրված հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներին.
«Հանրապետության օրվա առիթով անցկացված տոնական զորահանդեսին ցուցադրվեցին նաև հայրենական ռազմարդյունաբերության կարևոր նմուշներ։
Շնորհակալ եմ մեր բոլոր ռազմարդյունաբերողներին իրենց նորարարության, համառ աշխատանքի և նվիրվածության համար։
Հ.Գ. Լուսանկարում պատկերված է «ԴԱՎԱՐՈ» ընկերության կողմից արտադրված հետախուզահարվածային «ԴԵՎ-3» ԱԹՍ-ն»,- գրել է նախարար Հայրապետյանը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: