«Մենք տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը բացահայտորեն թույլ տալիս, որ Արեւմուտքը նպատակաուղղված հակառուսական գործողություններ հրահրի։ Բառացիորեն ամեն օր հնչում են պնդումներ ու կեղծ լուրեր այն մասին, թե Մոսկվան իբր միջամտում է երկրի ներքին գործերին կամ հիբրիդային հարձակումներ է գործում Հայաստանի դեմ։ Այս ամենին, բնականաբար, գումարվում է նաեւ լրտեսամանիան…», – այսօր ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
Ըստ նրա՝ Հայաստանում ընթացող բուռն նախընտրական քարոզարշավի շրջանակներում հնչող պաշտոնական հավաստիացումները, թե որեւէ մեկի թույլ չեն տա փչացնել ՌԴ հետ հարաբերությունները հակասում են այն ամենին, ինչն այս օրերին արվում է ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)