Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Գրիգորյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 137-րդ հոդվածի, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի.
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար Վարդանուշ Ռուբենի Գրիգորյանին շնորհել քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան»,- ասվում է նախագահի հրամանագրում: