«Ճանապարհային դեպարտամենտ»-ի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ, Կարեն Շեկոյանը պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով

Հանրապետության տոնի առթիվ, կրթության, գիտության, մշակույթի, տնտեսության զարգացման, ինչպես նաև հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի պետ, ծրագրերի ղեկավար Կարեն Շեկոյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Աշխատանքային վաստակի համար» մեդալով։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը շնորհավորում է պարոն Շեկոյանին պետական բարձր պարգևի առթիվ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ։

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment