ՌԴ-ն սահմանափակում է մրգի և բանջարեղենի ներմուծումը ՀՀ-ից


Ռուսաստանը մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ կմտցնի Հայաստանից և հայկական արտադրության թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչ բանջարեղենի և ելակի ներմուծման համար՝ հայտարարել է «Ռոսսելխոզնադզորը»։ Նշվում է, որ սահմանափակումը կգործի, մինչև առաքվող ապրանքների անվտանգության ապահովման համար համապատասխան ալգորիթմ մշակվի:


«Ռոսսելխոզնադզորից» հայտնել են, թե, իբր, որոշումը կայացվել է Ռուսաստան հայկական արտադրանքի մատակարարման ոլորտում խախտումների դեպքերի աճի պատճառով։


«Ստեղծված իրավիճակը բուսասանիտարական սպառնալիք է ներկայացնում»,- նշում է ռուսական կողմը՝ հավելելով, թե հայ գործընկերները պատշաճ կերպով չեն ստուգում Ռուսաստան արտահանվող արտադրանքը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից սահմանափակում է նաև Հայաստանից ծաղիկների ներմուծումը։


Միջազգային զարգացումները՝ տեսաշարում։

Leave a comment