Բաքվում անազատության մեջ պահվող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանի, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չեմ պատասխանի, որովհետև պարզ չի, թե նրանք ինչ պայմաններում ու ինչ հանգամանքներում են անում հայտարարություններ»,-ասաց Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Բաքվում անազատության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «անբարոյական է շքերթ անել այն իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ»։