«Հանուն հանրապետության» նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Մենք խոնարհվում ենք Հայաստանի սահմանները պահող յուրաքանչյուր զինծառայողի առջև և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց ծառայությամբ պահում են մեր խաղաղությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը։
Միաժամանակ, այս օրը նաև պարտավորեցնում է մեզ՝ ունենալ ավելի ժամանակակից բանակ, ավելի ուժեղ պաշտպանական համակարգ, ավելի արդիական սպառազինություն, ավելի պաշտպանված զինվոր և ավելի կազմակերպված պետություն։
Ուժեղ բանակը միայն զենքը չէ։ Ուժեղ բանակը կրթված սպան է, ապահով զինվորը, զարգացած ռազմարդյունաբերությունը, վստահելի դաշնակցային հարաբերությունները և պետության հանդեպ անսասան հավատը։
Այսօրվա զորահանդեսը պետք է դառնա պատասխանատվության ազդակ։ Հայաստանի անվտանգությունը ամենօրյա աշխատանք է, իսկ անկախությունը՝ ամեն սերնդի նորից ու կրկին պաշտպանելու պարտականություն։
Փառք Հայաստանի Հանրապետության բանակին։
Փառք մեր զինվորին։
Փառք անկախ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանին»։