Իրանում ինտերնետի հասանելիությունը վերականգնվել է

Իրանում 88 օր տևած ինտերնետի համազգային անջատումից հետո մարդիկ մեծ ուրախությամբ ու հուզմունքով են ընդունել կապի վերականգնումը։ Այս մասին հայտնում է BBC News-ը։

Ոմանք ինտերնետի միացման տպավորությունները համեմատել են բանտից դուրս գալու վերջապես ազատության մեջ լինելու հետ։ Մարդիկ կրկին կարողացել են օգտվել Telegram-ից, WhatsApp-ից և այլ հարթակներից, կապ հաստատել արտերկրում գտնվող հարազատների ու ընկերների հետ և վերադառնալ իրենց բնականոն առօրյային։

Իրանի կառավարությունը ինտերնետը սահմանափակել էր ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում՝ հայտարարելով, թե դա անհրաժեշտ է անվտանգության, լրտեսության և կիբեռհարձակումների կանխման համար։

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը երեքշաբթի օրը X-ում գրել է, որ կառավարությունն «առաջին քայլն» է արել դեպի «ազատ և կարգավորվող» ինտերնետ հասանելիություն՝ նախագահ Մահսուդ Փեզեշքիանի հրահանգից հետո։

Ինտերնետի անջատումը լուրջ խնդիրներ էր ստեղծել հասարակության համար։ Մարդիկ չէին կարողանում շփվել իրենց ընտանիքների հետ, տեղեկանալ իրավիճակին կամ աշխատել առցանց։

Հատկապես ծանր վիճակում էին այն մարդիկ, որոնց աշխատանքը կապված էր ինտերնետի հետ։ Առցանց խանութներ ունեցողներն ու թվային ոլորտում աշխատողները մեծ վնասներ էին կրել։ Նրանք հույս ունեն, որ ինտերնետի վերադարձը կօգնի բիզնեսներին վերադառնալ բնականոն հուն, թեև շարունակում են մտահոգվել սահմանափակումների պատճառով։ Չնայած ինտերնետը մասամբ վերականգնվել է, շատ իրանցիներ նշում են, որ կապը դեռ ամբողջությամբ ազատ չէ։ Որոշ կայքեր ու հավելվածներ շարունակում են արգելափակված մնալ, իսկ որոշ մարդկանց մոտ բջջային ինտերնետը դեռ չի աշխատում։ Միջազգային մոնիթորինգային կազմակերպություններն էլ հայտնել են, որ նույնիսկ վերականգնումից հետո ինտերնետի վերահսկողությունն ավելի են ուժեղացելու։

Leave a comment